
26 ամյա Տերենս Կրուֆորդը ուրախացրել է իր հայրենակիցներին` գեղեցիկ հաղթանակ տանելով կուբացի Գամբոայի հանդեպ: Այս հաղթանակը հնարավորություն տվեց Տերենսից պահպանել WBO վարկածով թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Գամբոան շատ ավելի լավ սկսեց հանդիպումը և չորս ռաունդից հետո հաղթում էր: Սակայն հինգերորդ ռաունդում Տերենսն ակտիվացավ և կուբացին նոկդաունի ենթարկվեց: Սրանից հետո կարծես թե Գամբոան կրկին ակտիվացավ, սակայն հենց ամերիկացի Տերենսին հաջողվեց ութերորդ ռաունդում զգալի հաջողության հասնել: