Ֆիլմեր, որոնք ստիպում են արտասվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք բոլորս սիրում ենք ֆիլմեր այն զգացումների և էմոցիաների համար, որոնք նրանք կարող են մեր մեջ արթնացնել: Մի ֆիլմի ընթացքում ցանկանում ենք ծիծաղել, մյուսի ժամանակ՝ սիրել աշխարհը, իսկ մեկ ուրիշն էլ կարող է ստիպել ուղղակի լաց լինել:

Bigpicture.ru-ն ներկայացնում է այն ֆիլմերը, որոնք ամենայն հավանականությամբ կստիպեն ձեզ լաց լինել:

1. «Այլմոլորակայինը»

«Դժվար» երեխան գործի է դնում իր ողջ քաջությունը և օգնում իր այլմոլորակային ընկերոջը՝ վերադառնալ իր մոլորակ:

1

2. «Սոֆիի ընտրությունը»

2

3. «Մահացած գրողների հասարակություն» 

Անգլերենի ուսուցիչ Ջոն Կիտինգը ոգեշնչում է իր ուսանողներին՝ սիրել և վայելել պոեզիան:

3

4. «Զարթոնք»

movies4tears05

5. «Ֆիլադելֆիա» 

Երբ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդուն առողջական խնդրի պատճառով ազատում են իրավաբանական ֆիրմայում իր զբաղեցրած պաշտոնից, նրան պաշտպանել համաձայնվում է հոմոֆոբ մի դատապաշտպան:

movies4tears07

6. Հիշողության օրագիր (The Notebook)

movies4tears11

7. «ՀԳ. Ես սիրում եմ քեզ»

Երիտասարդ այրին հանկարծ հայտնաբերում է, որ իր հանգուցյալ ամուսինը 10 հաղորդագրություն է թողել, որպեսզի մահից հետո թեթևացնի սիրելի կնոջ վիշտը:

movies4tears16

8.  «Գծավոր պիժամայով տղան»

Իրադարձությունները տեղի են ունենում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ. հրեաների համակենտրոնացման ճամբարի գերմանացի պարետի որդին ընկերանում է համակենտրոնացման ճամբարից մի հրեա երեխայի հետ, ինչն էլ շատ ծանր ավարտ է ունենում:

movies4tears17

9.  «Խատիկո` ամենահավատարիմ շունը»

Պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը երկաթուղային կայարանում մի լքված շուն է գտնում և տանում տուն՝ վերադարձնելու մտադրությամբ, սակայն շան ետևից ոչ ոք չի գալիս, և Պարկերը պահում է շանը: Տարիներ անց, երբ տերը մահանում է, շունը չի հեռանում այն կայարանից, որտեղից վերջին անգամ նրան աշխատանքի է ճանապարհել:

xat

10. Վալենտինկա»
Ֆիլմում նկարագրվում է ժամանակակից ամուսանական զույգի ողբերգական պատմությունը:

movies4tears19




Լրահոս