
«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում է բողոքի ակցիայի: Նրանք հավաքվելու են հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին ՀԾԿՀ (Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով)-ի շենքի մոտ: Այդ որը ՀԾԿՀ-ն հանձնաժողովի նիստ է անցկացնելու, որտեղ էլ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը:
Նախաձեռնության հայտարարության մեջ նշված է, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի փաստարկները՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, հիմնավոր չեն: Նախաձեռնության անդամներն այժմ պատրաստում են իրազեկման թռուցիկներ: