
Facebook սոցցանցի մոտ 600 հազար օգտատերեր ենթարկվել են հոգեբանական փորձի: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Մասնագետները պատահականության սկզբունքով ընտրել են կես միլիոնից ավելի օգտատերերի և նրանց բաժանել երկու մասի: Մի մասի նորությունների ժապավենում ավելի շատ հայտնվել են դրական լուրեր, մյուսների մոտ՝ բացասական:
Այս փորձը ցույց է տվել, որ սոցիալական ցանցերն ազդում են մարդկանց գիտակցության և զգացումների վրա:
«Երբ նորությունների ժապավենից դրական արտահայտությունների քանակը նվազել է, մարդիկ ավելի հազվադեպ են դրական ստատուսներ հրապարակել, իսկ երբ ջնջել են բացասական ստատուսները՝ հակառակ արդյունքն է տվել»,- նշել են հետազոտողները: