
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Armlur.am-ին հայտնեցին, որ ուժեղ փոթորկի պատճառով քաղաքի մոտ 10 տուն փլվել է:
Բնակիչները դեպքի մասին ահազանգել են համապատասխան մարմիններին: Այժմ դեպքի վայրում են իրավապահ մարմինները՝ պարզելու համար թե ինչ է տեղի ունեցել:
Armlur.am-ը տեղեկացավ, որ բացի տներից արմատախիլ են արվել մի քանի ծառեր: Բնակիչները տեղեկացրին, որ մի մեքենա հայտնվել է նաև բնակիչներից մեկի տանը: