
Ռեփեր Էմինեմին արգելել են ելույթ ունենալ Լոնդոնում կայանալիք փառատոնին: Դա բացատրվել է նրանով, որ նրա երգերը կարող են «վիրավորական և անտեղի» բառեր պարունակել:
Մինչ այդ ռեփերը համաձայնություն էր կնքել փառատոնի կազմակերպիչների հետ, սակայն պայմանագիրը չեղյալ է համարվել վարչակազմի կողմից:
Էմինեմի ներկայացուցիչները դիմել են Լոնդոնի քաղաքապետին՝ խնդրելով վերանայել որոշումը, սակայն քաղաքի վարչակազմից հայտնել են, որ պատկերացում չունեն, թե ով է Էմինեմը և չեն պատրաստվում ծանոթանալ նրա արվեստին: