Լ. Ալավերդյանն անհանգստացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն ինչ տեղի է ունենում Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում, անհանգստացնող է, -այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: “Մենք որ կանգնում և հաշվում ենք թե դահլիճում ինչքան մարդ կա և ինչքան են քվեարկում, դա անում ենք, որ մեր խորհրդարանի պատիվը մնա, այլ ոչ թե մեկը մյուսի փոխարեն քվեարկեն”,- ասաց Լարիսա Ալավերդյանը:Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով  “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին”  օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը, համարեց, որ այս օրինագծով իշխանություններ փորձում են արդարացնել էր 2008թ. մարտի մեկի դեպքերը: “Այսօր անձամբ ես ամաչում եմ նրա համար, ինչ կատարվում է մեր խորհրդարանում”,- ասաց Լարիսա Ալավերդյանը:”Ժառանգություն” խմբակցության քարտուղարն անդրադարձավ նաև Սումգայիթի ոճրագործություններին, նշելով, որ դա անցյալ չէ, և պետք է այդ ամենի մասին ավելին իմանալ, որպեսզի դատապարտվեն ոճրագործները:




Լրահոս