Նոր մանրամասներ Վարդենիսից. վնասվածք է ստացել երեք ամյա երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Armlur.am-ին  հաջողվեց մի քանի մանրամասներ ճշտել դեպքի մասին:

Վարդենիսում արտակարգ դրությունը շարունակվում է: Ուժեղ փոթորկի պատճառով մարմնական վնասվաքներ են ստացել նաև քաղաքի բնակիչները: 27-ամյա մի աղջկա մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա պարանոցը վնասել էր տանիքի թիթեղը: Վնասվածք է ստացել 3-ամյա մի երեխա, ում ոտքը մնացել է դռան արանքում:

Գերղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը armlur.am-ին    հայտնեց, որ տեղում հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի դեպքի վայրում պարզի վնասի չափը և ներկայացվի ՀՀ Կառավարությանը:




Լրահոս