Մատչելի ավտոմեքենա՝ երիտասարդ ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից մեկը՝ ապահովել երիտասարդ ընտանիքներին ավտոմեքենայով՝ մատչելի վարկավորմամբ։ “Ապրիլի 15-ից պաշտոնապես կմեկնարկի “Մատչելի ավտոմեքենա՝ երիտասարդ ընտանիքինե ծրագիրը, որը նախատեսվում է շուրջ 500 մլն դրամագլուխ հատկացնել ծրագրին,- նշեց բանախոսը: Նա նաեւ ասաց, որ կա նախնական պայմանավորվածություն Kia Motors ընկերության հետ, որը երիտասարդներին կտրամադրի ինը տեսակի ավտոմեքենա՝ սկսած 5 մլն դրամից: Մեքենաները կվարկավորվեն հինգ տարվա երաշխիքով կամ 150.000 կմ վազքով:Փոխնախարարի խոսքով՝ շուրջ 180 շահառուներից 120-ը կճանաչվեն վարկունակ, իսկ վարկի ամսական մուծման գումարը չի գերազանցի 62-ից 64 հազար դրամը։ Վարկավորվող ընտանիքի հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 65-ը:




Լրահոս