Ինչ հարստություն դիզեց Սերժ Սարգսյանը նախագահության օրոք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 60 ամյակը:

Armlur.am-ն այսօր կներկայացնի Ս. Սարգսյանի և իր կնոջ` Ռիտա Սարգսյանի դրամական միջոցներն ու ունեցվածքը:

Քանի որ այս տարվա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում անշարժ կամ շարժական գույքի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են` նրա  ունեցվածքի տվյալները կսկենք կներկայացնենք 2013-ին լրացված հայտարարագրից:

2013թ. ապրիլի 23-ին ներկայացված հայտարարագիրը բաղկացած է 5 էջից: Ըստ դրա` որպես ընդհանուր բաժնային սեփականություն՝ Սարգսյանն ունեցել է 96 ք.մ. շենք և շինություն: Միանձնա սեփականության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցը 1992-ի «Միցուբիշի Մոնտերո»-ն է եղել: 

սհեն

Ըստ այս հայտարարագրի` ՀՀԿ-ն ունեցել է նաև թանկարժեք գույք: Դրանք են` հնաոճ իրեր, կտավների հավաքածու և թվով 20 կտավ:

գւըք

 

Նրա դրամական միջոցներն այդ տարում կազմել են 116 մլն 300 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և ստացված փոխառություններից նա կարողացել է 18 մլն դրամից ավել եկամուտ ապահովել:

dram

 

Այս տարի ներկայացված հայտարարագրում գույքի մասին որևէ տվյալ նշված չէ: Նա կարողացել է մեկ տարում ավելացնել իր դրամական միջոցները: Նա արդեն ունի 129 մլն 400 հազար դրամ: Աշխատանքի վարձատրություններից և ստացված փոխառություններից նա կարողացել է 25 մլն դրամից ավել եկամուտ ապահովել:

dram

Նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հայտարարագրում նշված է միայն նրա դրամական միջոցների մասին տվյալներ: Այն կազմում է 106 մլն դրամից ավել գումար:

rita




Լրահոս