
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է, որ չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը: Ըստ աղբյուրի փոխանցման` Գյուլը հայտնելով այդ մասին հավելել է, որ դրա մասին արդեն ասել է վարչապետ Էրդողանին դեռ մարտին:
Նշենք, որ նախագահական ընտրությունները Թուրքիայում կկայանան օգոստոսին: Իսկ Գյուլի պաշտոնավարման շրջանն ավարտվում է օգոստոսի 28-ին: Ըստ աղբյուրի` մեծ է վարչապետ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը: