Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշում է իր 60-ամյակը:
armlur.am-ի տեղեկություններով՝ այս անգամ Սերժ Սարգսյանն այնքան էլ մեծ խնջույք չի կազմակերպելու ծննդյան տոնի կապակցությամբ: Պատճառը, միգուցե, երկրում ստեղծված իրավիճակն է, լարված մթնոլորտը, և այս կերպ նախագահը ցանկանում է տպավորություն թողնել, թե զբաղված է և մեծ ուշադրություն չի հատկացնելու ծննդյան տարեդարձին:
Հիշեցնենք, սակայն, որ Սերժ Սարգսյանն իր 59-ամյակին այնքան էլ փոքր խնջույք չէր կազմակերպել: ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը մասնակցել էին ոչ միայն մի խումբ գործարարներ, այլև՝ կառավարության մի քանի անդամներ, պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ), և անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: