Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակչի ուղեգրի համար պայքարում Կոստա Ռիկայի ընտրանին ուժեղ գտնվեց Հունաստանից:
Նրանք հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասան հույների նկատմամբ: Խաղի հիմնական ժամանակում գրանցվել էր 1:1 հաշիվը:
Նշենք, որ առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով և դարպասի գրավում ճարձանագրվեց: Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Կոստա Ռիկան բացեց խաղի հաշիվը: Այս գոլից հետո հույներն ակտիվացան, սակայն կարողացավ հավասարեցնե, հաշիվը միայն 91-րդ րոպեին, երբ Սոկրատիս Պապաստատոպուլոսը գոլ խփեց, իսկ հանդիպումն էլ տեղափոխեց լրացուցիչ ժամանակ:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ կոստառիկացիներն իրացրեցին 5 անթերի 11 մետրանոց: 1/4-րդ եզրափակիչում Կոստա Ռիկան կխաղա Հոլանդիայի հավաքականի հետ:
ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ
Կոստա Ռիկա – Հունաստան՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:3)