“Ժառանգություն” կուսակցության համագումարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա վստահություն հայտնեց, որ “Ժառանգության” համագումարը տեղի կունենա աշխատանքային մթնոլորտում: Վ. Հովհաննիսյանը կարևորեց “Ժառանգության” հետ համատեղ իրականացրած երկու քայլերը, մասնավորապես՝ համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը և “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի դեմ իրենց կատարած համատեղ քայլը:Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ “Ժառանգություն”-ը այն ուժն է, որը կարող է արդար ճանապարհով հաղթել։ Ամփոփելով՝ ՀՅԴ գործիչը նշեց, որ իրենք միասին դեռ անելիքներ ունեն:
Ժառանգությունը կարող է արդար ճանապարհով հաղթել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ