Արաբ բորդուղեկցորդուհուն խեղդել փորձող հայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 11-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում 37-ամյա ուղևոր Արտյոմ Միրզոյանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ներկաների հանդեպ և փորձել խեղդել  բորդուղեկցորդուհուն:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, նախկինում չդատված Միրզոյանը Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ է, և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3 մասի 5-րդ կետի չափանիշներով (խուլիգանություն):

Մեղադրական եզրակացությունում, մասնավորապես, ասվում է, որ նա, ունենալով հոգեկան խանգարումներր, 2014 թվականի մայիսի 5-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանել է Երևան: Ինքնաթիռի վայրէջքից 40 րոպե առաջ ինքնաթիռում կատարել է խուլիգանություն, ոտքով հարվածել է բորդուղեկցորդուհուն, ծխել է ինքնաթիռում, հայհոյել է:

Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Գործով որպես տուժող ներկայացված է Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքի 27-ամյա բնակիչ Աչռաֆ Տռաբելսին:

Քրգործը մակագրվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանին: Ամբաստանյալի շահերի պաշտպանն է Մհեր Ասլանյանը:

Գործով առաջին դատական նիստը կկայանա սույն թվականի հուլիսի 1-ին:




Լրահոս