Հյուսիսային Կորեան հայտնել է, որ սկսվում է ե դատավարությունը երկու ամերիկացիների գործով, որոնք մեղադրվում են «թշնամական գործողությունների կատարման մեջ»:
Տեղական լրատվամիջոցների տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ ասվում է, որ Մեթյու Միլլերի և Ջեֆրի Ֆաուլի դեմ կասկածները հաստատվել են նրանց դեմ եղած հանցանշաններով, և իրենց` մեղադրյաների խոստովանություններով, սակայն նրանց իբր կատարված հանցագործությունների մանրամասները չեն հրապարակվում:
Ներկայումս Հյուսիսային Կորեայի բանտերում արդեն գտնվում է 15 տարվա ազատազրկման դատապարտված Կենենտ Բեյը: Նա ձերբակալվել էր 2012թ. և դատապարտվել իշխանափոխությոն փորձի համար: Նրան ազատագրելու ԱՄՆ-ի փորձերն առայժմ անհաջող են անցել:
Երկու դատապարտյալ ամերիկացիներն էլ Հյուսիսային Կորեա էին ժամանել տուրիստական վիզաներով: Ջեֆրի Ֆաուլը այնտեղ է ժամանել ապրիլի 29-ին և ձերբակալվել հունիսի սկզբին` երկրից դուրս գալիս: Ըստ Ճապոնական Kyodo գործակալության՝ նա ձարբակալվել է այն բանի համար, որ հյուրանոցային համարը լքելիս մոռացել է վերցնել «Աստվածաշունչը»:
Իսկ Մեթյու Միլլերը ձերբակալվել էր ապրիլի 10-ին: ԿԺԴՀ պաշտոնական լրատվամիջոցների տվյալներով՝ նա պատռել է իր վիզան և բղավել, որ եկել է քաղաքական ապաստարան խնդրելու:
Նախկինում Փհենյանի իշխանությունները բազմիցս մեղադրվել են ձերբակալված ամերիկացիներին ԱՄՆ-ի հետ դիվանագիտական առևտրի շահերին ծառայեցնելու համար: