armlur.am -ին Հայաստանի հելսինյկան կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի զեկույցի համաձայն` 2011թ. եւս Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում էական առաջընթաց չի արձանագրել։Կոմիտեն իր զեկույցում նաև նշում է, որ 2010 թ. մայիսին զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո մինչեւ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ը լրատվամիջոցների դեմ հարուցվել է 29 դատական գործ:Հայաստանի հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների վիճակը դիտարկել է տարբեր ոլորտներում՝ ընտրություններ, դատական համակարգ, խոսքի ազատություն, խոշտանգումներ և վատ վերաբերմունք:Նախորդ տարի Հայաստանի հելսինկյան կոմիտեն արձանագրել է լրագրողների վրա ֆիզիկական բռնության 4 դեպք Դեպքերից առաջինը վերաբերում է նախորդ տարի ապրիլի 23-ին “Հրազդան” մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի “Արարատ”-“Փյունիկ” հանդիպման ընդմիջման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ “Արարատի” գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը ծեծի էր ենթարկել ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանին և նրան ծնոտի վսնասվածք հասցրել:Հայաստանի հելսինկյան կոմիտեի տվյալներով՝ բռնության ենթարկված մյուս լրագրողը “Հրապարակե օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն է, ում մարմնական վնասվածք է հասցրել Զինվոր հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:Մյուս բռնության ենթարկվածը “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Անի Գևորգյանն է, ում լրագրողական պարտականությունները կատարելիս խոչընդոտել էր ոստիկանը, հարվածել ձեռքին և փորձել խլել լուսանկարչական ապարատը:Նախորդ տարի բռնության է ենթարկվել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում ՃՏՊ վայրում քաշքշել և հարվածել էին:”Խոսքի ազատություն” բաժնում ներկայացվում է նաև, որ թերթերը “աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը համարում են իրենց համար սպառնալիք” և այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը,իսկ ՍԴ-ն էլ իր մեկնաբանություններում ամրագրեց, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնվի պատասխանողի գույքային դրությունը:
Հայաստանում 2011-ին մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց չկար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ