Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ազգային թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով իր հայրենակիցների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել:
Մեքսիկայի ընտրանու դեմ աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի խաղում Սնեյդերն ազգային հավաքականի կազմում 15-րդ անգամ է խաղադաշտ դուրս եկել: Նրանից մեկ խաղով պակաս են անցկացրել Վիմ Յանսենը, Ջոնի Ռեպը, Ռուդ Քրոլը և Ռոբին վան Պերսին:
Նա կարող է թարմացնել սեփական ռեկորդը` մասնակցելով արդեն քառորդ եզրափակչի` Հոլանդիա-Կոստա-Ռիկա հանդիպմանը: