Ողջ ճշմարտությունը Դինքի սպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանության գործով պատասխանատվության պետք է ենթարկվեն Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցները: Այս մասին հաղորդում է Samanyolu Haber-ը: “Հենց ժանդարմերիայի հրամանատարներն են ինձ խորհուրդ տվել հաճախակի հանդիպել Էրհան Թունջելին և Օգյուն Սամասթին և մշտական կապի մեջ մնալ նրանց հետ: Նրանք ընդգծել են, որ Թունջելն ու Սամասթը լավ երեխաներ են: Դինքին սպանելու հրամանը ստացել եմ Էրհան Թունջելի միջոցով: Այժմ եթե քրեական գործ չհարուցվի Ժանդարմերիայի աշխատակիցների դեմ, ապա ես պատրաստ եմ պատմել ամեն ինչ: Դինքի սպանությունից առաջ ես սկսեցի ավելի հաճախ այցելել Ժանդարմերիա, սակայն դատարանում պարզվեց, որ իմ այդ ելումուտը չի գրանցվել Ժանդարմերիայի այցելության մատյանում: Սպանությունից առաջ հաճախակիացել են նաև Էրհան Թունջելի այցերը”:




Լրահոս