Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ կատակը բուժում է ցավը: Ծիծաղի ժամանակ օրգանիզմում արտադրվում են հատուկ քիմիական միացություններ: Հետազոտության ընթացքում գիտնականները կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին 15 րոպե անընդմեջ ցուցադրել են ծիծաղ առաջացնող հոլովակներ, իսկ երկրորդ խմբին` ձանձրալի հաղորդաշարեր, որից հետո մասնակիցներն անցել են ցավին դիմանալու ստուգմանը: Պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր ծիծաղել էին, նրանք ավելի երկար են դիմացել ցավին, քան նրանք, ովքեր դիտել են ձանձրալի տեսանյութեր – հայտնում է BBC-ն: “Բայց ամեն կատակ չէ, որ կարող է ցավազրկող ազդեցություն ունենալ: Ամենից լավ ազդում են պարզ և գռեհիկ, այլ ոչ ինտելեկտուալ բնույթի կատակները”,- ասել է պրոֆեսոր Ռոբին Դանբարը:
Կատակը բուժում է ցավը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ