Սպասարկվեք մեկ պատուհանի սկզբունքով նաև Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկում սկսեց իրականացնել նաև Յունիբանկի ” Հաղթանակ” մասնաճյուղը (Երևան, Կոմիտասի 62 թիվ 94): Նման մոտեցման շնորհիվ հաճախորդների սպասրկման գործընթացը մասնաճյուղում դարձել է առավել հարմարավետ և արագ: Ցանկացած բանկային գործարք հաճախորդը կատարում է`  դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի:

Սպասարկման գործընթացի բարելավման և հաճախորդների ժամանակի խնայման նպատակով, Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերն անցում կկատարեն «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: «Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2) և «Զվարթնոց» (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաև ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում:




Լրահոս