Հունիսին սպառողական շուկայում գնանկում է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է  սպառողական գների ինդեքսը` հունվար-հունիսին:  2014թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2014թ. հունիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.8%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%:

2014թ. հունվար-հունիսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ): 2014թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 33.2% և ձվի 11.9% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 33.2-0.2% գնանկում, 6-ում` 0.2-16.2% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:




Լրահոս