Ինչպես armlur.am-ն արդեն հայտնել էր, երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ուժեղ փոթորկի հետևանքով 10-ից ավելի տուն փլվել էր:
Արտակարգ դեպքի պատճառով խաթարվել էր քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը:
Սակայն armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի աջակցությամբ՝ էլեկտրաէներգիան և գազն արդեն հասանելի են վարդենիսցիներին: Անջատված են մնացել միայն փլված տների հոսանքը և գազը, որն էլ խոստացվել է վերականգնել մինչև ժամը 17:00:
Armlur.am-ի թղթակիցն այժմ Վարդենիսում հետևում է իրադարձությունների ընթացքին, և մենք պարբերաբար կներկայացնենք այնտեղի իրավիճակը: