Պուտին-Մեդվեդեվ` պաշտոնների տեղափոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Պուտինը հայտարարել է, որ եթե ինքը հաղթի նախագահական ընտրություններում, ապա վարչապետի պաշտոնը կառաջարկի հենց Դմիտրի Մեդվեդևին: Ըստ Պուտինի արդեն 2011 թ. ակնհայտ էր, որ իր հասարակական վարկանիշն ավելի բարձր է, քան Մեդվեդևինը, այսպիսով որոշվել է պետության ղեկավարի պաշտոնում առաջադրել հենց իր թեկնածությունը: “Մենք՝ որպես միևնույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, այս պայմաններում պետք է գործենք համատեղ՝ անձնական շահ չդրսևորենք որևէ կոնկրետ ծառայողական աթոռի նկատմամբ”, – ասել է Պուտինը:- Մենք պետք է գնահատենք՝ ով ավելի մեծ հնարավորությւններ ունի, ում են ավելի վստահում քաղաքացիները, ով հաղթելու ավելի շատ հնարավորությունների ունի, և շարունակենք երկրի զարգացման ուղին”: Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ նախագահական ընտրություններին առաջադրվելու իր որոշումն ընդունվել է գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ՝ անցյալ տարվա վերջում՝ չնայած սկզբունքային սխեման մշակվել էր դեռ 4 տարի առաջ: 




Լրահոս