Ռուբեն Հայրապետյանը փակել է իր Facebook-ի էջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է փակել Facebook սոցիալական ցանցում իր պաշտոնական էջը: “Facebook-ում բարձրացած աղմուկի համար եմ այսօր ասուլիս հրավիրել: Ցանկացած քաղաքացի կարող է Facebook-ում հարց տալ և ես բոլորի հարցերին պատասխանել եմ: Բայց այսօր դուրս է գալիս, որ ես բացել եմ այդ էջն ինձ վիրավորելու համար: Այսօրվանից ես փակում եմ իմ Facebook-ի էջը: Ով ինչ հարցեր ունի, թող ուղղի ֆեդերացիայի մամուլի ծառայության միջոցով”,- հայտարարել է Հայրապետյանը: 




Լրահոս