Անհայտ անձը կողոպտել է դերասանուհի և հեռուստահաղորդավար Նատալյա Բոչկարյովայի՝ Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բնակարանը: Գործուղման մեկնած դերասանուհուն 6 մլն 350 հազար ռուբլու վնաս է հասցվել:
Հունիսի 28-ի երեկոյան ոստիկանությունն ահազանգ է ստացել Բոչկարյովայի շենքի առաջին հարկի պատուհանը կոտրելու վերաբերյալ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Հաջորդ օրը դերասանուհու ամուսինը տեղեկացրել է, որ հունիսի 27-28-ը անհայտ անձը ներխուժել է Բոչկարյովայի բնակարան, ուր, բացելով չհրկիզվող պահարանը, գողացել է 60 հազար եվրո և 10 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ ոսկերչական իրեր: Վնասի ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 350 հազար ռուբլի: