Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am –ին տեղեկացնում են, որ Մարտի 1-ից սահմանված ժամանակացույցով և ագրոպահանջներին համապատասխան մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ: Զբոսայգիների, պուրակների և կանաչապատ մյուս տարածքների սիզամարգերի վերականգնման և ծաղկապատման նպատակով հեռացվում են չորացած ճյուղերն ու տերևները: Սիզամարգերի թարմացման, նորերի ստեղծման և ընդհանուր կանաչապատման աշխատանքների համար կներկրվի 5500 կգ խոտի սերմ: Մասնագետների կողմից իրականացվում է նաև ծառերի սանիտարական էտում: Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը նշել է, որ արդեն գույքագրվել և համարակալվել է ավելի քան 3000 ծառ: Կանաչապատման նախանշված աշխատանքներն իրականացնելու նպատակով ներկրվել են 150 հազար ծաղկասածիլներ, ևս 600 հազարը աճեցվում է վարչական շրջանների ուժերով: Ավելի քան 120 հազար հատով կավելանա մայրաքաղաքի մշտադալարների թիվը, տարատեսակ ևս 5 հազար ծաղկող թփերով էլ կիրականացվեն ծաղկային ձևավորումներ:
Սկսվել են մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ