Ինչպես նշվում է Կրեմլի պաշտոնական կայքէջում, Ռուսաստանի նախագան Վլադիմիր Պուտինը հեռախոսացրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում շնորհավորել է վերջինիս ծննդյան տոնի կապակցությամբ:
«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախագահին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նշվել է Սերժ Սարգսյանի անձնական մեծ ավանդը ռուս-հայկական դաշնակցային գործընկերության հարցում:
Ղեկավարները քննարկել են նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիամասշտաբ ներգրավման հետ կապված հարցերը», -ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Սերժ Սարգսյանին: