Դավութօղլուն ճանաչվել է տարվա մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է Dünya Bülteni կայքը, Բոսնիա-Հերցեգովինայի Dnevni Avaz-ը թերթը, որը ունի ամենամեծ տպաքանակը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ճանաչել է տարվա մարդ: Թերթի խմբագիր Ֆարուք Վելեն հայտարարել է, որ Դավութօղլուն այդ պատվին արժանացել է Բալկանների և մասնավորապես Բոսնիա-Հերցեգովինայի խնդիրների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Ֆարուքի խոսքերով՝ դրան նպաստել է նաև այն, որ 2011 թվականին Դավութօղլուն այցելել է իրենց երկիր և անգամ ընտանիքի հետ Ռամադանի առաջին օրերն է անցկացրել այստեղ: Հիշեցնենք, որ Դավութօղլուն 2009 թվականի աշնանը բոսնիական և սերբական կողմերի միջև միջնորդական առաքելության շրջանակներում առանձնազրույց էր ունեցել Բոսնիայի նախագահ Հարիս Միլաջիչի հետ, որի ընթածքում Բոսնիայի նախագահը վառում է ծխախոտը, և զարմանալիորեն նույնն է անում ընդհանրապես չծխող Դավութօղլուին։ Արդյունքում՝ զրույցը դրական ելք է ունենում, և Դավութօղլուին հաջողվում է կատարել միջնորդի իր առաքելությունը։ Դրանից հետո եվրոպական դիվանագիտական շրջանակներում, ուր Դավութօղլուին անվանում են բոլորի հետ լեզու գտնող մարդ, շրջանառության մեջ դրվեց ,ծխել՝ ինչպես Դավութօղլունե արտահայտությունը:




Լրահոս