Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Կամերունի հավաքականի խաղերի պատճառով կարող է սկանդալ հասունանալ: Խմբային փուլի վերջին տուրում Կամերունի ազգային հավաքականը Խորվաթիայի ընտրանուն պարտվել էր 4:0 հաշվով:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայմանավորված խաղերի հայտնի կազմակերպիչներից մեկը սոցիալական ցանցի իր էջում խաղի մեկնարկից 6 ժամ առաջ գրել էր, որ կամերունցիները պարտվելու են 4:0 հաշվով և առաջին խաղակեսում ստանալու են կարմիր քարտ:
Նշենք, որ Կամերունի ֆուտբոլիստը տարօրինակ կերպով կարմիր քարտ ստացավ՝ մրցակցի հետևից վազելիս նրա թիկունքին հարվածելով արմունկով:
ՖԻՖԱ-ն առայժմ հերքում է տեղեկատվությունն ու նշում, որ ապացույցներ չկան: