Անթալիայում 5 հյուրանոց է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անթալիայում անտառային հրդեհի պատճառով վնասվել է մի ռեստորան, հուշանվերների խանութը և 5 հյուրանոց. տեղեկացնում է թուրքական  Daily Sabah թերթը:

Միաժամանակ,  Antalya Today-ի տեղեկություններով՝ խիստ վնասվել է 4 հյուրանոց՝ Mitah Hotel-ը, Cici Baba Hotel-ը, Erenler Hotel-ը և Ön Hotel-ը:

Ծխակալումը սկսվել է շաբաթ օրը Ադրասան բնակավայրում, որը գտնվում է Անթալիայից 50 կմ հեռավորության վրա: Ուժեղ քամու և Թուրքիայում հաստատված շոգի պատճառով կրակն արագ տեղափոխվել է մերձակա տարածքներ: Տեղացիներն ուզբոսաշրջիկները տարհանվել են: Կրակը վերահսկել հաջողվել է միայն 16 ժամ անց: Դրա համար ամհրաժեշտ է եղել ջրով 10 ցիստերն: Հրդեհը հանգցրել են 40 հրշեջ մեքենա և 7 ուղղաթիռ:

Ընդանուր առմամբ՝ հրդեհի դեմ պայքարում ներգրավված է եղել 300 մարդ: Տեղի իշխանությունների կարծիքով՝ հրդեհի պատճառ են դարձել զբոսաշրջիկների կողմից վառվող խարույկները: Նրանք հաճախ են վրաններով ժամանում հանգստի գոտի, որը հայտնի է իր լողափերով և պատմական վայրերով:




Լրահոս