Սուրճը խրոնիկ հիվանդություններ չի առաջացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Reuters-ը գրում է, որ Սինգապուրի Ազգային Համալսարանի փորձագետները հայտարարել են, որ սուրճ խմելը խրոնիկ հիվանդություններ չի կարող առաջացնել: Գիտնականները պնդում են, որ սրանով ամենավին կոչ չեն անում մարդկանց սուրճ խմել, բայց նրանք պետք է իմանան, որ եթե հատուկ հիվանդություններով չեն տառապում, որոնց դեպքում սուրճ խմելը արգելված է, ապա շատ հանգիստ կարող են խմել այն: Գիտնականների այս հայտարարությունը հերքում է նախորդ վարկածները, որ սուրճ խմողները կարող են հիվանդանալ քաղցկեղով կամ սրտային հիվանդություններով: Գիտնականները հավաստիցանում են, որ սուրճի չափավոր օգտագործումը կարող է նույնիսկ բուժիչ դեր կատարել վերոնշյալ հիվանդությունների համար:




Լրահոս