Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրավիճակն էլ ավելի է լարվել:
Հիշեցնենք, որ քաղաքի բնակիչները փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությունը:
Armlur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ այս պահին ցուցարարների մոտ են հավաքվել Գեղարքունիքի մարզային ոստիկանությոան մեծ թվով աշխատակիցներ: Բնակիչների հետ բանակցող ոստիկանները Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արայիկ Քոչարյանն ու Արսեն Ավագյանն են:
Վարդենիսցիները, սակայն, անդրդվելի են: Այնտեղ են եկել նաև տուժած կանայք, ովքեր բողոքում են, որ տուն չունեն, և իրենց համար տարբերություն չկա՝ ճանապարհին կգիշերեն, թե իրենց վնասված տանը:
Քաղաքի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ ոստիկաններն իրենց սպառնացել են, որ եթե չբացեն ճանապարհը, կհայտնվեն սև ցուցակում և չեն ստանա փոխհատուցում:
Վարդենիսում է նաև թիվ 23 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանը, ում քաղաքի բնակիչները մեկ առ մեկ ցույց են տալիս իրենց տների վիճակը և պահանջում ասել, թե ինչ է լինելու հետագայում: Կին ծնողներն էլ կոչ են անում, որ իրենց որդիներին չվախեցնեն, և հայտարարում են, որ իրենք փողոցից հեռացողը չեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ քիչ ուշ: