Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման բնագավառում Հայաստանի հետ միջպետական պայմանագրի վավերացման մասին օրենքը:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում և նախատեսում էր այդ ապրանքների՝ առանց տուրքի մատակարարում մինչև Հայաստանի՝ եվրասիական ինտեգրման տարածքին միանալը:
Ռուսական կողմը, ըստ պայմանագրի, նավթամթերքից և բնական գազից, ինչպես նաև՝ ալմաստներից, չի գանձում մաքսատուրք ներքին սպառման ծավալներից: Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան առանց մաքսատուրքի մատակարարվող ապրանքների արտահանումը երրորդ երկրներ արգելվում է. տեղեկացնում է РИА Новости-ին: