Նախօրեին Armlur.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով լուրջ վնասներ են գրանցվել:
Մասնավորապես, Այգեպարում հնչած կրակոցների հետևանքով ավերվել է ողջ գյուղը` վնասվել և այրվել է մի քանի տուն, մարդկանց մեքենաներ:
Իսկ Պառավաքար գյուղում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը, ով, գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի փոխանցմամբ, սոցիալապես անապահով ընտանիքի երեխա է:
«Արմենի հայրը Արցախյան պատերազմի մասնակից է: Հիմա փորձում ենք հասկանալ` ինչ հանգամանքներում է եղել գնդակահարումը, ասում են` երեխան իրենց այգում էր այդ ժամանակ»,- ասաց գյուղապետը:
Վերջինս հայտնեց նաև, որ գնդակները դիպել են Արմենի ձեռքին ու ոտքին: