Սերժ Սարգսյանի 60-րդ տարեդարձը երևանցիները բավական սառն են շնորհավորում: Համենայնդեպս, Armlur.am-ի հարցախույզում ոգևորող խոսքեր ու հուզիչ մաղթանքներ չհնչեցին:
Ի տարբերություն այսօր համացանցը հեղեղած մյուս պաշտոնյաների` մեր համաքաղաքացիներն առավելապես էթիկայից ելնելով էին մեր նախագահին շնորհավորում և հաջողություններ մաղթում:
Մի մասն էլ ընդհանրապես հրաժարվեց Սերժ Սարգսյանին շնորհավորելուց` նշելով, որ խիստ դժգոհ է հատկապես նրա կադրային քաղաքականությունից: Որքան էլ զարմանալի լինի` հոբելյարը զերծ չմնաց նույնիսկ անեծքից:
Նաիրա Հովհաննիսյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան