Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, բնականաբար, խիստ բացասաբար է ընդունվել մեր համաքաղաքացիների կողմից:
Armlur.am-ի զրուցակիցներն, անշուշտ, դեմ են տեղի ունենալիքին և պաշտպանում են երիտասարդական նախաձեռնությունների սկսած պայքարը: Քչերն են, որ հույս չեն կապում թանկացումների կասեցման հնարավորության հետ:
Ավելին` յուրաքանչյուրը կողմ է, որ պայքարն առավելագույնս ծավալվի, թեև մասնակցության ձևաչափի մասին խոսելիս մարդիկ դժվարանում էին հստակեցնել, թե հատկապես՝ ինչ է պետք անել:
Նաիրա Հովհաննիսյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան