ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ապա ո՞ր դեպքերում է մերժվում քաղաքացիությունից դուրս գալու մասին նրա դիմումը: Ի՞նչը կարող է այս պարագայում հիմք հանդիսանալ:

Լեւոն Հովսեփյան (48 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,
3) ՀՀ քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին,
4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ,
5) չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն:
ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2011թ. մարդահամարի արդյունքներով` ՀՀ-ում բնակչության նախնական թիվը 2 միլիոն 871 հազար 509 էր: Մինչդեռ 2001թ. մարդահամարի տվյալներով` առկա մշտական բնակչությունը Հայաստանում եղել է 3 միլիոն 2 հազար մարդ, եւ ստացվում է, որ անցած 10 տարիների ընթացքում երկրում բնակչության թիվը 130 հազարով նվազել է: Այսքանից հետո արդեն կարելի է պատկերացնել, թե հաջորդ մարդահամարի անցկացման ժամանակ ինչ ողբալի պատկեր է լինելու ՀՀ-ում:
ՀԱՐՑ. Ես մեքենա եմ ներմուծել Վրաստանից, բայց դեռեւս որեւէ մաքսային ռեժիմով չեմ ձեւակերպել եւ մտադիր եմ հետ արտահանել: Խնդրում եմ ասել, թե ինչ ռեժիմ պետք է կիրառվի:
                              Ալբերտ Միրզոյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետք է կիրառվի «Վերաարտահանում» մաքսային ռեժիմը: Այն կարգավորում է ՀՀ մաքսային տարածք «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով ներմուծված ապրանքների, «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի», «Ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմներով ներմուծված օտարերկրյա պետությունների ծագման ապրանքների, ինչպես նաեւ ՀՀ մաքսային տարածք ներմուծված եւ որեւէ ռեժիմով բաց չթողնված ապրանքների հետագա արտահանումը ՀՀ մաքսային տարածքից:
ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ դիմած քաղաքացուն խորհուրդ ենք տալիս ընտրել առաջարկված տարբերակներից որեւէ մեկը եւ իրականացնել մաքսային ռեժիմը, քանի դեռ ուշ չէ: Հակառակ դեպքում կարող է տուգանքների մի հսկա բեռի տակ մտնել:




Լրահոս