Ժերար Պիկեն դուրս մնաց ԱԱ-2014-ից, բայց Շակիրան դեռ խաղի մեջ է (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժերար Պիկեն Իսպանիայի հավաքականի հետ միասին դուրս մնաց ԱԱ-2014-ից, սակայն նրա սիրեցյալը` Շակիրան, դեռ մնում է խաղի մեջ:
23949219499213213

«Dare» երգն այնքան է տարածում գտել ֆուտբոլային ֆանատների շրջանում, որ աստղին հրավիրել են երգել առաջնության փակմանը:

Թեև աշխարհի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հիմնն է Ջենիֆեր Լոպեսի և Pitbull-ի «We Are One»-ը, սակայն երկրպագուների ավելի մեծ սիրուն է արժանացել Շակիրայի երգը, հաղորդում է Popcornnews-ը:

Դա բնական է, քանի որ կոլումբիական երգչուհու տեսահոլովակում նկարահանվել են սպորտի շատ աստղեր, այդ թվում նաև նրա փեսացում` Ժերար Պիկեն: ՖԻՖԱ-ն հրավիրել է Շակիրային ելույթ ունենալ ԱԱ-2014-ի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա 2014թ.-ի հուլիսին, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս