ՆԻԿՈՅԱՆԸ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ՀԱՐԳԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն երեկ իր աշխատանքները սկսեց` մեկ րոպե լռությամբ Սումգայիթի ողբերգության տարելիցի զոհերի հիշատակը հարգելով: Ուշագրավն այն է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը որոշել էր միանգամից անցնել խորհրդարանի աշխատանքներին: Ու մինչ կսկսեր ներկայացնել օրակարգն ու քննարկվող հարցերի հաջորդականությունը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը միանգամից ընդհատեց՝ հիշեցնելով օրվա խորհուրդը: «Այսօր Սումգայիթի ջարդերի տարելիցն է, եւ ճիշտ կլիներ, եթե խորհրդարանն անդրադառնար այդ փաստին»,-ասաց Հովհաննիսյանը՝ ստիպելով պատգամավորներին ոտքի կանգնել:




Լրահոս