Պարզաբանում Քրեակատարողական վարչությունից.
30.06.2014թ. լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը եւ ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց: Նախկինում 10 անգամ ազատազրկման դատապարտված Համլետ Ղազարյանը 06.05.2014թ. հայտարարել էր, որ մարմնի մեջ ասեղ է մտցրել եւ հրաժարվել է բժշկական օգնությունից: 07.05.2014թ. դատապարտյալը տեղափոխվել էր Արթիկի բժշկական կենտրոն, որտեղ կատարված ռենտգենոգրաֆիկ հետազոտությամբ Հ. Ղազարյանի մարմնում, մաշկի տակ հայտնաբերվել էր օտար մարմին՝ ասեղ:
Դատապարտյալ Հ. Ղազարյանը համաձայնվել է վիրաբուժական միջամտությանը եւ այդ նպատակով 12.05.2014թ. Արթիկի բժշկական կենտրոնում տեղային անզգայացմամբ կատարվել է օտար մարմնի՝ ասեղի հեռացում, նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ եւ առ այսօր գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ եւ վիճակը գնահատվում է հարաբերական բավարար: Վերջին մի քանի օրերի ընթացքում դատապարտյալը հայտարարել է, որ մեխեր է կուլ տվել, սակայն հրաժարվում է հետագա բուժումից՝ ռենտգեն հետազոտությունից եւ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց, վերջինս ցանկանում է բուժվել քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, այն դեպքում՝ երբ դատապարտյալի բուժումը հնարավոր է իրականացնել ՔԿՀ-ի բուժմասում կամ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Դատապարտյալի խոսքերով՝ արդեն 20 օրից ավելի է ոչինչ չի ուտում, նյարդային վիճակում է, ավելին՝ դժգոհում է, որ իրեն փորձում են հոգեկան հիվանդ ներկայացնել եւ ֆիզիկական հաշմանդամության համար կարգ տրամադրելու փոխարեն «գժի թուղթ» են
Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ դատապարտյալը հացադուլ չի հայտարարել, իսկ ինչ վերաբերում է հաշմանադամության կարգին, ապա հայտնենք, որ դատապարտյալ Հ. Ղազարյանն ունի վերահաստատված հաշմանադամության երրորդ կարգ, այն է՝ անձի էմոցիոնալ կամային խանգարում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին