Դոնի Ռոստովում փողոցում գողություն կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի: Նրան բռնել են տաք հետքերով, երբ մի երիտասարդ ոստիկանություն է ահազանգել իր ուսապարկի գողության մասին, որում եղել են իր անձնագիրը եւ թանկարժեք էլեկտրոնային գիրք: Տուժածը մանրամասն նկարագրել է գողի արտաքին տվյալները: Մոտակայքում պարեկություն անող ոստիկանական ջոկատը հաշված րոպեների ընթացքում ժամանել է դեպքի վայր եւ ձերբակալել կասկածյալին:
ԳՈՂԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ