Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից armlur.am-ը տեղեկացել է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արամ եւ Արթուր Մարտիրոսյաններին եւ Հրաչյա Պետրոսյանին դատապարտել է ազատազրկման` 12-13 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ 2009թ. նոյեմբերի 5-ին Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները եւ Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել եւ ծեծի են ենթարկել Վ.Մուխսիխչոյանին, ինչից մի քանի ժամ անց բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ.Մուխսիխչոյանի աներոջը` Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանն իր որդու` Հովսեփ Հովհաննիսյանի հետ եւ վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը: Արդյունքում Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս.Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ: Այս քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ.Թամամյանին` պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:
ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ