Հունիսի 29-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ փոթորկի պատճառով մի քանի տասնյակի հասնող տներ ուղղակիորեն վերածվել էին փլատակների:
Armlur.am-ի թղթակցին վարդենիսցիները ներկայացրեցին իրենց երբեմնի հարմարավետ տները: Այսօր դրանց մեծ դժվարությամբ կարելի է տուն անվանել: Չորս պատերի մեջ մի կերպ ծվարած բնակիչները հազիվ պատսպարվել են, որպեսզի հարակից տների տանիքներից պոկված թիթեղյա տանիքներից չվնասվեն:
Ավերված բնակարանները՝ Armlur.am-ի ֆոտոշարքում
Բնակիչները երեկ հավաքվել էին Վարդենիս մտնող ավտոճանապարհի մոտ՝ պահանջելով ՀՀ վարչապեին: Սակայն Աբրահամյանն այդպես էլ չներկայացավ