ՈՂՋՈՒՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին դիմել է նամակով, որտեղ անդրադարձել է Երեւանի Մաշտոցի այգու շուրջ ծավալվող իրադարձություններին: Փաստելով, որ ԵԱՀԿ եւ ՀՀ ոստիկանության համագործակցության ուղղություններից մեկը ոստիկանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ վստահության ու փոխըմբռնման բարելավումն է, Սորոկինը  նշել է, որ ոստիկանության ներկայությունը Մաշտոցի այգում մինչ օրս ուղեկցվել է ցուցարարների հանդեպ դրսեւորված զսպվածությամբ: Անդրեյ Սորոկինը նաեւ ողջունել է կլոր սեղան կազմակերպելու ոստիկանության նախաձեռնությունը, որի նպատակն է քննարկել ոստիկանության դերն այս կարգի իրավիճակներում:




Լրահոս