Եթե հիմա չգնաք տուն, կհայտնվեք սև ցուցակում. վարդենիսցիներին վախեցնում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ փոթորիկի պատճառով մի քանի տասնյակի հասնող տներ ուղղակիորեն վերածվել էին փլատակների:

Armlur.am-ի թղթակցին վարդենիսցիները ներկայացրեցին իրենց երբեմնի հարմարավետ տները: Այսօր դրանց մեծ դժվaրությամբ կարելի է տուն անվանել: Չորս պատերի մեջ մի կերպ ծվարած բնակիչները հազիվ պատսպարվել են, որպեսզի հարակից տների տանիքներից պոկված թիթեղյա տանիքներից չվնասվեն: Թեեւ 27 ամյա մի աղջկա պարանոցը վնասվել էր ընկած թիթեղի պատճառով: Նա եւ 3 տարեկան մի երեխա տեղափոխվել են Վարդենիսի հիվանդանոց: Բնակիչներից տեղեկացանք, որ մի քանի երեխաներներ քամու հասցրած վնասներից այնքան են վախեցել, որ չեն կարողանում խոսել:

Ինչպես հայտնել էինք, օրվա ընթացքում Վարդենիսի բնակիչները փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում էին, որ կառավարության անդամները գան իրենց օգնություն ցուցաբերեն կամ ասեն, թե ինչ է լինելու հետագայում: Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 

Որոշ ժամանակ անց բնակիչների հետ սկսեցին աշխատել ոստիկանները՝ արդեն ուժային աճպարարությունը գործի դնելով: «Եթե հիմա չգնաք տուն, կմտնեք սեւ ցուցակի մեջ եւ ձեր փլված տան համար փոխհատուցում չեք ստանա»,- ահա այսպես ահաբեկելով՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ավագյանը, վարչության  պետի տեղակալ Արայիկ Քոչարյանը եւ այլ համազգեստավորներ փորձում էին բնակիչներին համոզել, որ ցրվեն: Բայց մարդիկ անդրդվելի էին: «Եթե դու ինձ 7 հատ գերան տաս, որ տանեմ, կրիշ կապեմ, կեթամ տուն, բայց կտա՞ս, չես տա, բա ես ո՞ւր գնամ, տուն չունեմ»,- ասում էին վարդենիսցիները եւ սպասում: Պարզ չէ, թե ում, չգիտեն, թե ինչքան:




Լրահոս