ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ միայն զորքը, այլեւ մի տեղամասային տեսուչ չի կարելի հանել ժողովրդի դեմ: Երբեք մի՛ շփոթեք իշխանությունը պահելու վտանգը սահմանադրական կարգին սպառնացող վտանգի հետ»:

Հրայր Թովմասյան news.am

Անշուշտ, միանգամայն ճիշտ է ՀՀ արդարադատության նախարարը. չի կարելի ուժով իշխանություն պահել: Բայց ում է ասում Թովմասյանը` պարզ չէ: Մի՞թե նույն գործող իշխանությունն աթոռներ չզբաղեցրեց` ժողովրդի դեմ զորք հանելով: Իհարկե, այն ժամանակ Հրայր Թովմասյանն անկախ փորձագետ էր, ավելի լավ է հիշում, թե ինչ է տեղի ունեցել 2008-ի մարտի 1-ին, հիշում է նաեւ, թե ինչպես իշխանությունը տեղամասային տեսուչներից սկսած մինչեւ ռազմական տանկեր հանեց սեփական ժողովրդի դեմ: Այլ հարց է, որ նախարարի աթոռին նստելուց հետո հիշողությունները չի կարողանում բառերով վերարտադրել: Այդ բուրգում արգելված է ինքնուրույն մտածողությունը:




Լրահոս