«Կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, կբարեկարգվեն ճանապարհները, կկառուցվեն խմոցներ, կլուծվի ջրարբիացման եւ կաթի մթերման կայանների հարցը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մտել է իր դերի մեջ. ընտրությունները չսկսված` նա սկսել է այցելել գյուղեր, խոստումներ շռայլել, թե կբարեկարգվեն ճանապարհները, կկառուցվեն խմոցներ, կլուծվեն ջրարբիացման, կաթի մթերման կայանների հարցերը: Հետաքրքիր է, ի՞նչն է խանգարում գյուղնախարար Սերգո Կարապետյանին, որ այդ ամենն անի հիմա կամ աներ իր գործունեության ամիսներին: Չէ՞ր կարողանում: Եթե այո՛, ապա ինչպե՞ս է կարողանալու հաջորդող տարիներին, որ մեծ-մեծ խոսում է: Մի խոսքով, նկատվում է, որ քաղաքական ուժերը դուրս են եկել փողոցներ` ձայն մուրալու: