ԸՆԹԱՑՔ Է ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն կանցկացվի ոստիկանությունում` պարզելու, թե ինչ է կատարվել մի քանի օր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակում գրել էր, որ երբ ինքը փետրվարի 23-ին մոտեցել է դարպասներին, պարզել որդու լուսանկարը, 4-5 ոստիկան մոտեցել են իրեն, հրել, պահանջել, որ փողոցն անցնի, իսկ նրանցից մեկն էլ հարվածել է կնոջ թեւին եւ ճմռթել որդու լուսանկարը: Որդեկորույս մայրն իր նամակում պահանջում է գտնել եւ աշխատանքից հեռացնել այդ ոստիկանին, որն, ի դեպ, չի ներկայացել: ՀՀ ոստիկանապետն արձագանքել է Նանա Մուրադյանի բաց նամակին եւ ծառայողական քննություն նշանակել:




Լրահոս