ՀՀ ՊՆ-ից armlur.am-ին հայտնում են, որ հակառակորդի կողմից արձակված գնդակից փետրվարի 25-ին, ըստ նախնական տվյալների, որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արման Մուրադի Սեդրակյանը: Վերջինիս նախ տեղափոխել են Նոյեմբերյանի հոսպիտալ, սակայն ժամեր անց բերել են Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկա դրությամբ նրա առողջական վիճակը բավարար է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով: Նշենք, որ Արման Սեդրակյանը զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից 2010թ-ի երկրորդ զորակոչին:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ